Արարատի և Արմավիրի մարզեր, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2…+4°C, որը 3-4 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -5…-7°C, առանձին օրեր ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում` մինչև +14…+17°C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -29…-31°C, առավելագույնը` +20…+22°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18…34 մմ):

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Կոտայքի և Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-4°C, որը 3-4 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10…-15°C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +7…+10°C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -34…-36°C, առավելագույնը` +12…+14°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 19…57 մմ):

Առավել մանրամասն՝ այստեղ