Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվող խոտածածկ տարածքի հրդեհը մարվել է, սահմանվել է հերթապահություն: Հրդեհաշիջման աշխատանքները ողջ ընթացքում գտնվել են Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական վերահսկողության տակ: Ահազանգը ստանալուն պես՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն անմիջապես մեկնել էին դեպքի վայր: Ողջ գիշերվա ընթացքում իրականացվող օպերատիվ աշխատանքները նախարար Ցոլակյանը համակարգել է դեպքի վայրում՝ տալով համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ:

Առավել մանրամասն՝ այստեղ