ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ, այս տարի՝ 2019 թվականին, ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կկազմակերպի մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ 83 խմբի համար, որոնց կմասնակցի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, առողջապահական, մարզական հաստատությունների, մասնավոր կառույցների 2000 ներկայացուցիչ: Սեմինարների եւ դասընթացների 25 տոկոսը արտագնա է:

Վիճակագրությունը վկայում է, որ միշտ էլ կազմակերպվում է տարեկան պլանով նախատեսվածից ավելի շատ դասընթաց: Օրինակ 2016-ի պլանով պետք է դասընթաց կազմակերպվեր 86 խմբի համար՝ 1830 մարդու մասնակցությամբ: Կազմակերպվեց 87 դասընթաց 1884 մարդու մասնակցությամբ: 2017-ի ծրագրով պետք է կազմակերպվեր 86 դասընթաց 1830 մարդու համար: Կազմակերպվեց 90 դասընթաց՝ 1941 մարդու մասնակցությամբ: 2018-ի պլանով պետք է կազմակերպվեր 86 դասընթաց 1855 մարդու համար: Կազմակերպվեց 105 դասընթաց՝ ավելի քան 2000 մարդու համար:

Դասընթացներում եւ սեմինարներում քննարկվում են աղետների ռիսկի կառավարմանը, նվազեցմանը, արտակարգ իրավիճակներին վերաբերող բազմաթիվ թեմաներ. արտակարգ իրավիճակներում  բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացում, անվտանգության մշակույթի ձեւավորում, կապի եւ ազդարարման համակարգերի ձեւավորում, գործունեության կայունության ապահովում ռազմական դրության եւ արտակարգ իրավիճակների դեպքում, տեղական մակարդակում ռիսկերի կառտավարում, երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորում, բնակչության տարհանում եւ այլն: