ՀՀ ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ENICArmenia) կողմից սույն թվականի դեկտեմբերի 20-ին եւ 21-ին Երեւանում կազմակերպվել էր «Օտարերկրյա որակավորումների  ճանաչման արդի հիմնախնդիրներ. քաղաքականություն եւ պրակտիկա» թեմայով դասընթաց, որին այլ բուհերի ներկայացուցիչների հետ միասին  մասնակցել են նաեւ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի երկու աշխատակից` պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյան եւ ուսումնական բաժնի պետ Եֆրասիմ Բաղրամյան:

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել օտարերկրյա որակավորումների ճանաչման արդի հիմնախնդիրներին, ճանաչման հիմնական սկզբունքներին եւ այլ հարցերի: Ներկայացվեց նաեւ կեղծարարությունը միջազգային բարձրագույն կրթության մեջ հետազոտությունների արդյունքը, Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում առկա իրավիճակը՝ կապված կեղծարարության զարգացող խնդրի հետ: Դասընթացը շատ արդիական, ճանաչողական եւ ուսուցողական էր: Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին վկայականներ: