Դեկտեմբերի 17-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Սուսան Գեորգյանը եւ ավագ մեթոդիստ Հասմիկ Հարությունյանն այցելեցին Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող COAF Smart ուսումնական կենտրոնին կից մանկական զարգացման կենտրոն։ Մասնագետները 5-6 տարիքային խմբի երեխաներին խաղերի եւ ուսուցողական ֆիլմերի միջոցով սովորեցրին հրդեհի եւ երկրաշարժի դեպքում պաշտպանության վարքականոնը։

Հանդիպման ավարտին ՃԿՊԱ ներկայացուցիչները ծանոթացան ուսումնական կենտրոնի գործունեությանը։

Նշենք, որ համատեղ ծրագիրն իրականացվում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության եւ «ՕքսեՋեն» երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր տնօրինության ֆինանսավորմամբ։

Ծրագրի շրջանակում դասընթացներ են անցկացվել Երեւանի «Ինդիգո» եւ «Բյուրակն», Արմավիրի մարզի՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) Մյասնիկյանի մանկան զարգացման կենտրոններում։