Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ ամանորյա տոնական միջոցառում։ Ուսանողները ներկայացրին տարբեր ժանրերի պարեր, երգեր, խաղեր։ Հումորային համարներին ակտիվ մասնակցություն ունեցան նաեւ դասախոսները։

Ցերեկույթի ընթացքում պատվոգրեր հանձնվեցին դեկտեմբերին անցկացված վազք, սեղանի թենիս եւ տեղանքում կողմնորոշում մարզաձեւերի առաջնության մրցանակակիրներին։

Մրցումների կազմակերպման եւ ուսանողական խորհրդին աջակցելու համար շնորհակալագրեր ստացան ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ Ռադիկ Մխիթարյանըդոցենտ, փ/ծ գնդապետ Հովհաննես Բադալյանը,  հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հովհաննես Խաչատրյանը, ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ մայոր Հայկ Ղազարյանը, ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ