Դեկտեմբերի 7-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի նախաձեռնությամբ Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի 20-հոգանոց անձնակազմն այցելեց ակադեմիա։ Ուսուցիչներն ու աշակերտները  ձեռք բերեցին ընդհանուր գիտելիքներ երկրաշարժի՝ որպես երկրաբանական երեւույթի մասին, ծանոթացան  պաշտպանության վարքականոնին, դիտեցին Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ֆիլմ։

Միջոցառման ավարտին մասնակիցներին ներկայացվեցին ակադեմիայի փրկարարական տեխնիկան ու սարքավորումները։ Դպրոցականները բարձրացրին տարբեր հարցեր, ակտիվ մասնակցեցին քննարկմանը։

Նման հանդիպումները լինելու են շարունակական։