ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ հաստատված պլանի համաձայն, այս տարի ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կկազմակերպի մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ 86 խմբի համար, որոնց կմասնակցեն պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, առողջապահական, մարզական հաստատություններիմասնավոր կառույցների 1855 ներկայացուցիչ: Սեմինարների եւ դասընթացների 25 տոկոսը արտագնա է:

Ըստ այդ պլանի՝ նոյեմբերին կազմակերպվել է 16 դասընթաց, որից յոթը՝ արտագնա, ներառյալ UNICEF, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) ու ՃԿՊԱ համագործակցության շրջանակներում Եղեգնաձոր եւ Ստեփանավան քաղաքներում անցկացված երկու արտապլանային դասընթացները։ ՃԿՊԱ-ում կայացել են նաեւ արտապլանային կլորսեղան քննարկումներ«Ուսումնական հաստատության համալիր անվտանգություն» եւ «Համայնքի դիմակայության, ներառյալ ՏՄՌԿ երեխայազգայուն մեթոդաբանության իրականացման կարողությունների հզորացում» թեմաներով։

Վերապատրաստվել է մոտ 470 մարդ՝ պետական գերատեսչությունների, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ, նախադպրոցական, հանրակրթական, առողջապահական, բնապահպանական կազմակերպությունների, համայնքապետարանների աշխատակիցներ:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները՝«Դպրոցներում ԱՌՆ կրթության հարցերը», «Անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հարցերը», «Կենսաբանական պաշտպանություն», «Ճառագայթային պաշտպանություն» եւ այլն։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ