Երկար ժամանակ համարվում էր, որ ազոտը ոչ ակտիվ (պասիվ) գազ է: Սակայն 60 մ եւ ավելի խորություններում սուզումները ցույց տվեցին, որ սովորական օդ շնչելիս ի հայտ են գալիս   հարբածության նշաններ:

Հայտնի է, որ բոլոր իներտ (պահպանողականգազերն օժտված են թմրազդային հատկությամբ։ Խորությունում նվազագույն թմրազդային ազդեցություն ունի հելիումը:

Մինչեւ 45 մ խորությունը ազոտը մարդու վրա որեւէ արտահայտված ազդեցություն չի ունենում։ 50-60 մ խորության վրա այն առաջացնում է հիշողության խանգարում, տարածության մեջ կողմնորոշվելու եւ մտածելու ունակության վատացում։ Ջրասուզակն առանց պատճառի դառնում է ուրախ, շաղակրատում, առաջադրանքները կատարում ոչ արագ եւ հապաղելով՝ ջանալով գտնել պատճառներ։ Ընկնում է նրա աշխատանքի ճշտությունն ու տեմպը։ Այս վիճակն ալկոհոլային հարբածություն է հիշեցնում:

Խորության ու բարձր ճնշման ազդեցության տակ գտնվելու ժամանակի ավելացմանը զուգահեռ՝ ի հայտ են գալիս գլխապտույտ, լսողական ու տեսողական պատրանքներ: Հետագայում վրա է հասնում գիտակցության կորուստ կամ խորը քուն:

Խորությունը, որում առաջանում են ազոտային թմրազդի առաջին նշանները, կախված է ազոտի հանդեպ ջրասուզակի օրգանիզմի առանձնակի զգայունությունից։ Որպես կանոն՝աշխատանքը 80 մ եւ ավելի խորություններում լինում է քիչ արդյունավետ:

Ներկայումս թույլատրվում է ջրասուզական խտացրած օդով սուզում կատարել մինչեւ 60 մ, ծայրահեղ դեպքում՝ մինչեւ 80 մ, այն էլ՝ միայն փրկարարական աշխատանքների ժամանակ։

Ազոտային թմրազդի նշանների դեպքում անհրաժեշտ է կասեցնել սուզումը։ Եթե որեւ է փոփոխություն չի նկատվում, պետք է ջրասուզակին բարձրացնել ջրի մակերես: Ճնշումն իջեցնելիս թմրազդային գործոնը վերանում է առանց որեւէ մնացորդային երևույթների:

Պատրաստեց Կարինե ՊԱՊՅԱՆԸ

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական գործ» 15-րդ խումբ, 4-րդ կուրս