Նոյեմբերի 21-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երրորդ կուրսի «Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ» դասը անցկացվեց Ժողովրդական արվեստի կենտրոնում: Ուսանողները՝ դասախոս Ա. Տերտերյանի ղեկավարությամբ ծանոթացան Թանգարան-կենտրոնի հրդեհային անվտանգության համակարգին, քննարկեցին մասնագիտական հարցեր, ապա դիտեցին Կենտրոնի ցուցադրությունը։ Այստեղ ներկայացված են ժողովրդական արվեստի բոլոր ճյուղերը՝ ձեռագործ, փայտագործություն, մետաղագործություն, գորգագործություն եւ այլն: Ուսանողների համար հատկապես տպավորիչ էին հայկական գորգի տաք գույները, պատմական «Երազանքի աթոռը», ժողովրդական վարպետ Սիրանուշ Բաղրամյանի կտավները։

Նման արտագնա դասեր ՃՊԿԱ մասնագետները կազմակերպում են պարբերաբար։ Օրինակ անցած ամիս ՃԿՊԱ «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները հրդեհային պաշտպանության թեմայով դաս էին անցկացրել Մատենադարանում։