Նոյեմբերի 21-ից 23-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Իտալիայի Հռոմ քաղաքում ՄԱԿ-ի աղետների նվազեցման գրասենյակի և Իտալիայի կառավարության հովանու ներքո անցկացվող Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի ֆորումին: Միջոցառման շրջանակներում կազմակերպված են շուրջ 20 աշխատաժողով և թեմատիկ քննարկում, որոնց մասնակցում է շուրջ 55 պետության 800 ներկայացուցիչ, այդ թվում՝ նախարարներ, կառավարությունների անդամներ, ականավոր փորձագետներ, գիտնականներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, և այլք:

Առավել մանրամասն՝ այստեղ