Շնչուղիների լրիվ խցանման դեպքում խանգարող առարկան ամբողջությամբ փակում է օդի հոսքը դեպի թոքեր, տուժածը չի կարողանում խոսել, շնչել, հազալ, անբնական ձայներ է արձակում: Անհրաժեշտ է վայրկյան առաջ հասնել օգնության եւ միաժամանակ ահազանգել արագ արձագանքման ծառայություններ: Շնչուղիների լրիվ խցանման նշաններն են. կոկորդը ձեռքով կամ ձեռքերով բռնելը, խոսելու, հազալու անկարողությունը, պարանոցի երակների փքվածությունը, կարմրած դեմքը, մաշկի կապտելը, անհանգիստ, անկանոն շարժումներ անելը, գիտակցության կորուստը: Առաջին օգնության ձեւերն են ներփչումները (արհեստական շնչառությունը), որովայնի հրումները, կրծքավանդակի սեղմումները: Երբեմն կիրառվում է նաեւ մատներով մաքրում: Եթե տուժածը անչափահաս է, ապա որովայնի հրումները եւ կրծքավանդակի սեղմումները պետք է անել քիչ նվազ ուժով:

Առավել մանրամասն՝ այստեղ