Եվրոպական Հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության հարցերի գլխավոր վարչության (DG-ECHO) ֆինանսական աջակցությամբ՝ «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության, «ՕքսԵՋեն» երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) եւ զարգացման ծրագրերի (UNDP) համատեղ ջանքերով Հայաստանի Լոռու եւ Տավուշի մարզերի 9 համայնքում նոյեմբերի 9-ին եւ 10-ին անցկացված «Համայնքների խոցելիությունը եւ արտակարգ իրավիճակները» մեդիա արշավին մասնակցել են նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները՝ «Բնապահպանություն» առարկայի դասախոս Սաթենիկ Բակունցի ուղեկցությամբ:

Այցերից, համայնքներում առկա ռիսկերին (սողանքներից տուժած վթարային դպրոց, չջեռուցվող մանկապարտեզ, մասամբ խցանված սելավատար եւ այլն) ծանոթանալուց հետո արշավի մասնակիցները լրագրողների, համայնքապետարանների ու մարզպետարանների, ԱԻՆ փրկարար ծառայության տեղի կառույցների պատասխանատուների հետ քննարկեցին համայնքների աղտների ռիսկի նվազեցման խնդիրները:

Արշավը ծառայեց նպատակին՝ հանրության, լրատվամիջոցների եւ համապատասխան պատկան մարմինների ուշադրությունը սեւեռվեց առկա հիմնահարցերի վրա, ՃԿՊԱ ուսանողները աղետների ռիսկի նվազեցման ոլորտի նոր գիտելիքներ ստացան: