ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն», «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ շահագործում», «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտություններով սովորող ուսանողները ակադեմիայի դասախոսների եւ աշխատակիցների ուղեկցությամբ այցելել էին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Մեր պապերի վաստակին, անցյալին, մշակութային հարուստ ժառանգությանը  ծանոթանալու նպատակով այսպիսի այցեր կազմակերպվում են պարբերաբար: Ուսանողների տարբեր խմբեր արդեն եղել են.

Հայաստանի ազգային պատկերասրահում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Մատենադարանում

 

Լուսանկարները տրամադրել են ուսանողները