Երեւանում եւ մարզերում մեկնարկել են նոյեմբերյան վարժանքները։ Մարզերում ձյան տեղումների հավանականությամբ պայմանավորված՝ ուշադրության կենտրոնում է փրկարար ստորաբաժանումների եւ ճանապարհաշինական ընկերությունների համագործակցությունը ձյան պատճառով ավտոճանապարհներին հնարավոր արգելափակումների հարցում։

Սեւանի «Բողբոջ» մսուր-մանկապարտեզում այս շաբաթ անցկացվեց հերթական վարժանքը։ Սեւանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Էվելինա Խաչատրյանի խոսքով՝ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են կատարել մանկապարտեզի պահեստային մասում։

Առավել մանրամասն՝ այստեղ