Լույս է տեսել «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների ժողովածուի 13-րդ համարը: Ժողովածուն հրատարակում է ՀՀ արտըակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 2010 թվականից: «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» համապատասխանում է պարբերական գիտական հրատարակություններին եւ գիտական աշխատանքների ժողովածուներին ներկայացվող ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի պահանջներին: Ժողովածուում հրապարակվում են ոչ միայն ՃԿՊԱ, այլ նաեւ այլ բուհերի մասնագետների հոդվածներ:

 

Ինչպես եւ նախորդ համարները «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» ժողովածուի 13-րդ համար էլ մի քանի բաժին ունի. «Կառավարում եւ տնտեսագիտություն», «Տեխնոլոգիաներ», «Գիտամեթոդական հիմնախնդիրներ»՝ ընդամենը 35 հոդված: Մասնավորաբար. «Շտաբային ուսումնավարժությունների կազմակերպում եւ կառավարում», հեղինակ ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյան, «Լաբորատոր աշխատանքը էլեկտրատեխնիկայի ուսուցման գործընթացում», հեղինակ ՃԿՊԱ պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյան, «Բնական վտանգներից առաջացած սանիտարա-սոցիալական աղետալի հետեւանքները», հեղինակ Կարապետ Սարաֆյան, «Կլիմայական ռիսկերը եւ դրանց առանձնահատկությունները Հայաստանի հանրապետությունում», հեղինակ Հասմիկ Հարությունյան եւ այլն: