ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ հաստատված պլանի համաձայն, այս տարի ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կկազմակերպի մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ 86 խմբի համար, որոնց կմասնակցի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, առողջապահական, մարզական հաստատությունների,  մասնավոր կառույցների 1855 ներկայացուցիչ: Սեմինարների եւ դասընթացների 25 տոկոսը արտագնա է:

Ըստ այդ պլանի, հոկտեմբերին կազմակերպվել է 14 դասընթաց, որից հինգը՝ արտագնա: Վերապատրաստվել է մոտ 300 մարդ. պետական գերատեսչությունների, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ, նախադպրոցական, հանրակրթական, առողջապահական, բնապահպանական կազմակերպությունների, համայնքապետարանների աշխատակիցներ:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցեր», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցեր», «Անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման հարցեր», «Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը», «Կառավարման մարմինների պատրաստվածությունը քաղաքացիական պաշտպանության բնագավառում» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ