ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մարզադահլիճը համալրվեց նոր մարզասարքերով՝ վազքուղի, ուժային սարք, կշռաքարեր եւ այլն: Այսուհետ ՃԿՊԱ ուսանողների ֆիզիկական պատրաստության դասերը կլինեն առավել հագեցած:

ՃՊԿԱ փրկարարական ֆակուլտետի դոցենտ, փ/ծ գնդապետ Հովհաննես Բադալյանի խոսքով, մարզադահլիճի վերջին թարմացումից անցել էր 10 տարի: Նոր համալրումը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել ուսանողների ընդհանուր ֆիզիկական պատրաստությունը:

Նոր մարզասարքերով համալրված մարզադահլիճից կօգտվեն նաեւ ՃԿՊԱ-ում վերապատրաստվող փրկարարները:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ