Օրերս ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում անցկացվեց Բնակչության պաշտպանության միջոցառումների և աղետի հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպումը՝ «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ում ամոնիակի արտահոսքի դեպքում թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Ուսումնավարժությանը ներգրավված էին Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ և ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, Փրկարարական ուժերի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները, ինչպես նաև Շիրակի մարզպետարանի ու «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ի աշխատակիցները:

Առավել մանրամասն՝ այստեղ