Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիվրած միջոցառումների շրջանակում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում դեկտեմբերի 12-15-ը կանցկացվի միջբուհական ուսանողական գիտաժողով: Հավաքի խորագիրն է՝ «Դիմակայուն Հայաստան»:

ՃԿՊԱ գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունեերի թեկնածու, դոցենտ Հ. Ղարիբյանի խոսքով, արդեն հայտեր կան: Կմասնակցեն ուսանողներ Հայաստանի եւ Արցախի բուհերից:

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ