ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի փոքրիկ դերասանները երեկ Երեւանի թիվ 15 մանկապարտեզի սաների եւ աշխատակիցների համար խաղացին «Աղետիկը» երաժշտական ներկայացումը: Բեմադրության հիմքում ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Աղետիկը» մանկական բանաստեղծություններն են: Նպատակը՝ «Կրթություն խաղի միջոցով» ձեւաչափով անվտանգության մշակույթի ձեւավորմանը նպաստելը: «Աղետիկի» հերոսները՝ փրկարար, տանտիկին, բժիշկ եւ այլք, խաղի միջոցով երեխաներին ճանաչել վտանգներն ու ռիսկերը, ճիշտ արձագանքել այս կամ այն աղետին, հեռու մնալ տան վտանգավոր իրերից՝ կենցաղում օգտագործվող քիմիական նյութեր, մկրատ, գազօջախ եւ էլեկտրական վառարան եւ այլն: Ելույթ ունեցան նաեւ ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի պարախմբի սաները:

Հ.Գ. «Աղետիկը» առաջին  անգամ խաղացվել է 2016 թվականի մարտին Տավուշի մարզի սահմանամերձ Ազատամուտ գյուղի դպրոցում: Դրանից հետո Երեւանի եւ մարզերի տարբեր հաստատություններում: Մասնավորաբար.

«Զատիկ» երեխաների աջակցության  կենտրոնում  եւ Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում

«Կրթություն եւ կարիերա» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում

«Երեխայի զարգացման կենտրոնում»