Այսօր՝ նոյեմբերի մեկին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էր այցելել ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը:

Բուհի լսարաններով շրջելուց եւ տեխնիկական հագեցվածությանը ծանոթանալուց հետո, փոխնախարարը խորհրդակցություն անցկացրեց բուհի դասախոսական կազմի հետ:

Փոխնախարարի խոսքով, պետք է մշակվի այնպիսի համակարգ, որ ակադեմիա-շրջանավարտ-ԱԻ համակարգ շղթայում շահեն բոլորը:

Ի հավելումն, ակադեմիայի մասնագետները կներգրավվեն նախարարության ջանքերով իրականացվող հանրային իրազեկման աշխատանքներում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ