ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության առաջին կուրսի «Բնապահպանություն» առարկայի հերթական դասն անցկացվեց ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոնի» Երեւանի Օրհուս կենտրոնում: Դասը վարում էին ՃՊԿԱ բնական գիտությունների ամբիոնի դասախոս Սաթենիկ Բակունցը, Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը:

Դասախոսության ընթացքում ուսանողները տեղեկացան բնապահպանական օրենսդրական կանոնակարգերի ստեղծման եւ պահպանման, օզոնի շերտի մոլորակի կյանքում անփախարինելի դերի մասին, ծանոթացան շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հաշվետվությունների հասարակությանը մատչելի դարձնելու գործիքակազմին:

Հանդիպման ընթացում համացանցով կապ հաստատվեց ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի Փարիզում տեղակայված մասնաճյուղի Ozone Action կենտրոնի հետ: Կենտրոնը միավորում է 147 երկիր: Ուսանողներին օգտակար կլինեն Ozone Action կենտրոնի հրատարակած նյութերը:

Վերջում ուսանողները նվեր ստացան. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի արժեքների աղյուսակով տետրեր:

Լուսանկարները տրամադրել են ուսանողները: