Հոկտեմբերի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էին այցելել Հայաստանի սոցիալական աշխատողների միության ներկայացուցիչ Միրա Անտոնյանը եւ Ռումինիայի սոցիալական աշխատողների միության ներկայացուցիչ պրոֆեսոր Հերբերտ Պաուլշինը:

Հյուրերը ՃԿՊԱ ղեկավարության հետ քննարկել են սոցիալական աշխատողների ուսուցման հարցերը: Նպատակն է սոցիալական աշխատողներին տալ այնպիսի գիտելիքներ, որոնք հնարավորություն կտան նրանց օժանդակել բնակչության տարբեր շերտերին արտակարգ իրավիճակներում:

Կողմերը որոշել են համատեղ ջանքերով Հայաստանում կազմակերպել սոցիալական աշխատողների ուսուցման ծրագրեր՝ արտակարգ իրավիճակներում բնակչությանը սոցիալական եւ հոգեբանական օգնություն ցույց տալու թեմաներով:

Լիլիթ ՆԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի