Հոկտեմբերի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոս Թերեզա Դիլբարյանը  եւ  փրկարարական ֆակուլտետի դասախոս փ/ծ մայոր Հարություն Ղազարյանը վերապատրաստման արտագնա դասընթաց են անցկացրել «Այբ» կրթական հիմնադրամի աշխատակազմի  համար: Դասընթացին մասնակցել է ավելի քան 30 մարդ:

ՃԿՊԱ մասնագետները խոսել են շենքերի եւ շինությունների հրդեհային անվտանգությունից, հրդեհաշիջման  միջոցներից, կազմակերպության աշխատողների տարհանման պլանավորումից, կազմակերպումից, տարհանման պլանների մշակումից, հրդեհի դեպքում աշխատողների գործողություններից: