Հոկտեմբերի 19-ին եւ 20-ին Ռուսաստանի Թաթարստանի հանրապետության Կազան քաղաքի ազգային հետազոտական տեխնիկական համալսարանում անցկացված «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրի խնդիրների լուծման նորարական մոտեցումներ» թեմայով գիտա-գործնական կոնֆերանսում երկու զեկույց է ներկայացրել  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը: Զեկույցների թեմաներն են՝ «Անվտանգության մշակույթի ձեւավորման կրթության հայեցակարգային հարցերը» եւ «Հայաստանի հանրապետության կրթության համակարգում աղետների ռիսկի նվազեցման ներդրման արդյունքները»:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան նամակ է ստացել Թաթարստանի հանրային պալատի տնտեսական զարգացման, քաղաքացիների կենսագործունեության հանձնաժողովի նախագահի տեղակալ, հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին կից հանրային խորհրդի անդամ Ելենա Մուրավյովայից:

Շնորհակալություն հայտնելով ՃԿՊԱ ռեկտորին Կազանի կոնֆերանսին մասնակցելու եւ զեկույց ներկայացնելու համար, տիկին Մուրավյովան տեղեկացնում է, որ մտադիր են իրենց հանրապետությունում ներդնել անվտանգության մշակույթի ձեւավորման կրթության հայկական փորձը:

Հիմա հարցը քննարկվում է Թաթարստանի կրթության ու գիտության եւարտակարգ իրավիճակների նախարարություններում: