ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հովհաննես Խաչատրանի եւ փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ մայոր Հարություն Ղազարյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան էին այցելել ՃԿՊԱ «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները: Դասախոսները ուսանողներին հետ անցկացրել են տեսական թեմաների ամփոփում եւ անվտանգության կանոնների հրահանգավորում, որից հետո ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանության բաժնի հրշեջ-հրահանգիչ, փ/ծ ավագ սերժանտ Անուշիկ Գեւորգյանը ուսանողներին հանգամանորեն ծանոթացրել է Մատենադարանի հրդեհային անվտանգության ապահովման ազդարարման, գազային եւ ցայտաջրմուղային հրդեհաշիջման ինքնաշխատ ժամանակակից համակարգերի աշխատանքի սկզբունքներին, դրանց առավելություններին ու աշխատանքի առանձնահատկություններին: Ուսանողները շրջել են Մատենադարանի տարբեր սենյակներում՝ ծանոթացել ձեռագրերին ու դրանց պատմության:

ՃԿՊԱ պատասխանատուների կարծիքով, նման այցերը հրդեհային անվտանգության ապահովման ապագա մասնագետների համար ունեն կարեւոր եւ ուսուցողական նշանակություն՝ ուսանողները տեսական գիտելիքները ամրապնդելու հնարավորություն են ստանում:

Լուսանկարները տրամադրել են ուսանողները