Հոկտեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոս Թերեզա Դիլբարյանը եւ փրկարարական ֆակուլտետի դասախոս փ/ծ մայոր Հարություն Ղազարյանը վերապատրաստման արտագնա դասընթաց են անցկացրել ՀՀ կառավարությանն առընթեր մասնագիտական կրթության որակի ապահովման ազգայի կենտրոնի ղեկավար կազմի եւ աշխատողների համար: Դասընթացին մասնակցել է 9 մարդ:

ՃԿՊԱ մասնագետները խոսել են կազմակերպության աշխատողների տարհանման պլանավորումից, կազմակերպումից, տարհանման պլանների մշակումի, կազմակերպության հրդեհային անվտանգության պահանջներին, հրդեհի դեպքում աշխատողների գործողություններից: