ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ հաստատված պլանի համաձայն, այս տարի ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կկազմակերպի մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ 86 խմբի համար, որոնց կմասնակցի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, առողջապահական, մարզական հաստատությունների,  մասնավոր կառույցների 1855 ներկայացուցիչ: Սեմինարների եւ դասընթացների 25 տոկոսը արտագնա է:

Ըստ այդ պլանի, սեպտեմբերին կազմակերպվել է 6 դասընթաց, որից մեկը՝ արտագնա: Վերապատրաստվել է մոտ 150 մարդ. պետական գերատեսչությունների, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ, նախադպրոցական, հանրակրթական, առողջապահական, բնապահպանական կազմակերպություններ, հաստատությունների աշխատակիցներ:

Սրանից բացի կազմակերպվել է չորս չնախատեսված արտագնա դասընթաց Երեւանի «Արաբկիր», «Էրեբունի» բժշկական կենտրոններում, թիվ 25 մանկապարտեզում: Վերապատրաստվել է մոտ 250 մարդ:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցեր», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցեր», «Բնակչության ճառագայթային պաշտպանություն» եւ այլն:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ