Կոմիտասի ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Հրդեհային պաշտպանություն» եւ «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» միջին մասնագիտական խմբերի ուսանողները դասախոս Ռուզաննա Ղարիբյանի եւ մեթոդիստ Լուսինե Հարությունյանի ուղեկցությամբ այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:

Ուսանողները շրջեցին թանգարանում, ծանոթացան Կոմիտասի կենսագրությանը, գործունեությանը, լսեցին Կոմիտասի մշակած որոշ երգեր: Կոմիտասն է մաքրել եւ մշակել հայկական բազմաթիվ երգեր:

Ապագա փրկարարների համար կարեւոր է մեր մշակութային ժառանգությանը ծանոթ լինելը: Առողջ հասարակությունը անցյալի ձեռքբերումների վրա նոր հաջողություններ գրանցելով առաջ գնալու ունակ հանրությունն է:

 

Լուսանկարները տրամադրել են ուսանողները