Սեպտեմբերի 27-ին ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպում ունեցավ աշխարհահռչակ Airbus ընկերության մաս հանդիսացող Airbus helicopters ընկերության ներկայացուցիչների հետ: Ընկերությունը զբաղվում է ուղղաթիռների արտադրությամբ և վաճառքով, ինչպես նաև դրանց ընթացիկ սպասարկմամբ:

ԱԻ նախարարի հետ հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները ներկայացրին իրենց ուղղաթիռները, որոնք հարմարեցված են դժվարամատչելի տեղանքներում փրկարարական աշխատանքների իրականացման, հրդեհաշիջման, տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերման և արագ տեղափոխման համար:

Առավել մանրամասն՝ այստեղ