Հայաստանի ամենամեծ՝ Ստեփանավանի պարանային այգին արդեն ընդունել է առաջին այցելուներին։ Պաշտոնական բացումը կկայանա մոտ ապագայում։

Այգին նախագծել է շարժական եւ անշարժ կայանների ինժեներ Գեղամ Միրոյանը, որը տասնյակ տարիներ արդյունաբերական ալպինիզմով է զբաղվում։

300 մետրից ավելի ընդհանուր երկարությամբ պարանային այգում կարելի է բազմաթիվ էքստրեմալ երթուղիներ փորձարկել՝ զիփլայն, շարժվող գերաններ, ճոճվող կամուրջներ, սարդոստայն եւ այլն։ Գործում է արգելքների հաղթահարման երկու հարթակ՝ մոտ 3,7 եւ 7 մետր ռելիեֆային բարձրության վրա։

Առավել մանրամասն՝ այստեղ