Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով, համակարգի մի շարք աշխատակիցներ մասնագիտական բարձր որակների եւ արձանագրած հաջողությունների համար պարգեւատրվել են մեդալներով: Մեդալները հանձնել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Պարգեւատրվածների մեջ են ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի երկու աշխատակից:

ՃԿՊԱ պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանը պարգեւատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով, իսկ ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կարեն  Զիրաքյանը՝ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով: