Սեպտեմբերի 6-ին Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղին կից Ա.Հ.Երիցյանի անվան դպրոցում անցկացվեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում աշխատակիցների եւ ուսանողների պաշտպանության միջոցառումների կազմակերպում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ըստ սցենարի՝ կատարվում է անձնակազմի տարհանում: Հետախուզության արդյունքում պարզվում է, որ երկու աշակերտ արգելափակվել է դասասենյակում, եւս մեկը ստացել է գլխի վնասվածք: Վերջինիս դրսում ծավալված բուժկետում ցուցաբերվում է համապատասխան օգնություն: Փրկարարները արգելափակվածներին ավտոսանդուղքի օգնությամբ տեղափոխում են անվտանգ վայր:
Առավել մանրամասն՝ այստեղ