Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության, «Պահապան» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Այգեձոր գյուղեր եւ կրտսեր դրպոցականների հետ խաղերի միջոցով զրուցել հրդեհների եւ երկրաշարժերի ժամանակ ճիշտ վարքականոններից:
Չինարի գյուղում խաղաթաքստոցը նորոգվել է Միջազգային Կարմիր խաչի օգնությամբ, տարածքը կահավորել է «Պահապան» հիմնադրամը:
Մեզ հետ զրույցում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Գուրամ Մատիաշվիլին տեղեկացրեց, որ երկու գյուղում միասին հավաքներին մասնակցել է մոտ 50 երեխա: «Սա խաղ էր, որ թե դաս: Ակադեմիայի մասնագետները կարողացան ներգրավվել բոլոր երեխաներին: Երեխաները նախ դիտում էին «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» նկարահանած մուլտերն, այնուհետեւ խաղարկում տեսած իրավիճակը»,- պատմեց Գուրամ Մատիաշվիլին:
Հավաքներին հրավիրված են եղել մարզի Բերդ համայնքի փրկարարները: Սա առաջին այցն էր: Առաջիկայում նման այցեր էլի են լինելու, մասնավորաբար՝ հոկտեմբերի 13-ին՝ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրը եւ դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: