Սեպտեմբերի 4-ին նշվում է արտակարգ իրավիճակների աշխատողի օրը: Տոնի առիթով շքերթ եւ համերգ էր կազմակերպվել արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում: Ներկայացված էին ԱԻ համակարգի բազմաթիվ ստորաբաժանումներ, այդ թվում` ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան` իր հարուստ գիտական, գիտամեթոդական գրականությամբ` տարբեր տարիքի ու մասնագիտության մարդկանց համար, արտակարգ իրավիճակներում երեխաների կրթություն կազմակերպելու անհրաժեշտ նյութերով, անվտանգության մշակույթ ձեւավորելուն ուղղված ձեռնարկներով:

Տոնական շքերթի մասին առավել մանրամասն` այստեղ