Oգոստոսի 27-28-ը Մեծ Բրիտանիայի ԶՈՒ «6-հրացան» բուժգումարտակի բժիշկները՝ բժիշկ,  մայոր Սառա Փեչինգի գլխավորությամբ, ԱԻՆ ՓԾ Փրկարար ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (ՀՆՓԱԻԿ) փրկարարների հետ անցկացրին «Փրկարարական աշխատանքների ընթացքում առաջին օգնություն» թեմայով դասընթացներ:

Բժիշկները Հայաստան իրենց առաջին այցի ժամանակ մասնակցել են Լուսակերտի ուսումնական կենտրոնում կազմակերպված վարժանքին։  ՀՆՓԱԻ կենտրոնի պետ, փ/ծ մայոր Հայկ Նաղդալյանի հաղորդմամբ՝  այս անգամ բոլոր խմբերն անցել են տեսական եւ գործնական պարապմունք, խաղարկվել են տարբեր արտակարգ իրավիճակներ։ «Առաջին օգնության իրենց մեթոդները երբեմն տարբերվում են մերից։ Բրիտանացի բժիշկն, օրինակ, խորհուրդ չէր տալիս անդամահատված կամ կրաշ սինդրոմ ունեցող տուժածի արյունահոսությունը դադարեցնելու համար լարան օգտագործել։ Տուժածին կողքի ապահովության դիրքի բերելիս նույնպես այլ մոտեցում էր կիրառվում։ Շատ բան միմյանցից սովորեցինք, փոխանակվեցինք գիտելիքներով»,- մանրամասնեց Հայկ Նաղդալյանը։

Առավել մանրամասն՝ այստեղ