Որ խեղդվելու հավանականությունը նվազի

Ջրում չխեղդվելու ձեր շանսերը մի քանի անգամ կմեծանան, եթե լողալ գիտեք, կարող եք առանց կողմնակի միջամտության մնալ ջրի երեսին: Բացի ջրային պատահարների հավանականությունը նվազեցնող միջոցից՝ լողը նաեւ առողջարար է: Մանուկ հասակում լողի դասերը դառնում են երեխայի համաչափ զարգացման լուրջ խթան եւ դրականորեն ազդում ձեր բալիկի մարմնի բոլոր համակարգերի վրա: Գոնե մեկ տարի կանոնավոր լողի դասերի հաճախած երեխաները լողի չգնացած փոքրիկների համեմատ հազվադեպ են հիվանդանում: Մինչեւ 7 տարեկան երեխաների համար կարելի է լողի դասեր կազմակերպել հենց տան լոգարանում` շաբաթական երեք անգամ: Ջրի ջերմաստիճանը` մոտ 40 աստիճան, եղեք շատ ուշադիր եւ զգույշ:

Առավել մանրամասն՝ այստեղ