Օգոստոսի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցեց անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 23846 զանգ, գրանցվել է 273 հրդեհ, որից 201-ը՝ բուսածածկ տարածքներում, այրվել է 1060 հա տարածք: Գնդապետ Նահապետյանն անդրադարձավ նաև քաղաքացիական պաշտպանության հենակետերի և համակարգում հաշվառված տրանսպորտային միջոցների վիճակին, մարտական պատրաստության դասընթացներին:

Առավել մանրամասն՝ այստեղ