Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ Հովհաննես Բադալյանին շնորհվել է փրկարար ծառայության գնդապետի կոչում:Նույն հրամանով Հովհաննես Բադալյանը նշանակվել է ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դոցենտ:

Հովհաննես Բադալյանը ԱԻՆ համակարգում է 1999 թվականից: Սկսել է արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության գնդի ֆիզիկական պատրաստության ծառայության պետի պաշտոնից:

Շնորհավորում ենք Հովհաննես Բադալյանին եւ մաղթում նոր հաջողություններ, ձեռքբերումներ ու նվաճումներ:

 

Լուսանկարը՝ Սյուզաննա ԽՈւՐՇՈւԴՅԱՆԻ