Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 29-ի ցերեկը, 30-31-ը, օգոստոսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին՝ կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 1-3-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 29-ի ցերեկը, 30-31-ը, օգոստոսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին՝ կեսօրից հետո` անձրև և ամպրոպ: