Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ը առանձին շրջաններում, 16-18-ը շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 15-17-ն աստիճանաբար կնվազի 2-4, 18-20-ը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 15-ին և 19-ին՝ գիշերը ու կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 16-18-ը՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: