ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրին հատկացվել է 30 անվճար տեղ.

  1. Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում՝ 10 տեղ
  2. Կառավարում արտակարգ իրավիճակներում՝ 10 տեղ
  3. Հրդեհային պաշտպանություն՝ 10 տեղ:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2018/2019 ուստարվա ընդունելության մասին առավել մանրամասն՝ այստեղ