Հունիսի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում անցկացվեց ուսանողների մասնակցությամբ երկրորդ դաշտային վարժանքը: Առաջին վարժանքն անցկացվել էր 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրը: Երկրորդ վարժանքի թեման էր. «Փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը երկրաշարժի դեպքում»: Մասնակցում էր ակադեմիայի 96 ուսանող, այդ թվում՝ տուժածներին եւ ականատեսներին նմանակողները, անվտանգությունն ապահովում էր ակադեմիայի 11 դասախոս:

 

Առավել մանրամասն` այստեղ