Հունիսի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էին այցելել Ավստրայի Գրազ քաղաքում գտնվող «VACE Engineering GmbH» ընկերության կրթական եւ վերապատրաստման ծրագրերի բաժնի պատասխանատուներ Ռեյնհարդ Բրազդան եւ Մասուդ Միրզան: Ընկերությունը զբաղվում է արդյունաբերության ոլորտում կրթական ծրագրեր իրականացնելով՝ լաբորատորիաներ ստեղծելով: Աշխատանքներն արվում են վարկային ծրագրերի տրամաբանությամբ: «VACE Engineering GmbH» ընկերությունը հաջողությամբ ստեղծել է եռակցող սարքերի, էլեկտրական հոսանքով աշխատող սարքերի փորձարկման եւ այլ լաբորատորիաներ է ստեղծել:

ՃԿՊԱ ղեկավարության հետ հյուրերը շրջեցին ակադեմիայում եղան գրադարանում, համակարգչային լսարանում:  Ակադեմիայի ղեկավարությունը ավստրացի հյուրերին տեղեկացրեց, որ կուզենար ունենալ ջրհեղեղի կառավարման, հրշեջ եւ փրկարար ռոբոտների փորձարկման, հոգեբանական վերականգնողական եւ այլ լաբորատորիաներ, ծանոթանալ ճգնաժամային կառավարման ոլորտի կադրեր պատրաստող ավստրիական բուհերի աշխատանքին, մասնագետների փոխայցեր կազմակերպել:

Ավստրացի հյուրերը հարցը կքննարկեն ղեկավարության հետ:

Լուսանկարները՝ Լիլիթ ՆԱԶԱՐՅԱՆԻ