ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2018 թվականի հունվարի 18-ի հրամանով հաստատվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարար ծառայողների վերապատրաստման պլանը: Նախատեսված է 24-160 ժամանոց 12 դասընթաց, որոնց կմասնակցի ավելի քան 250 փրկարար: Փրկարարական տեխնիկական միջոցները մշտապես կատարելագործվում են եւ որոնողափրկարարական թիմերի պատրաստվածությունը, փրկարարների գիտելիքները մշտապես համալրելու, կատարելագործելու կարիք կա, աշխատանքների արդյունավետությունը եւ անվտանգությունը բարձրացնելու նպատակով: Մինչ օրս անցկացվել է 6 դասընթաց, մասնակցել է 80 փրկարար: Մայիսի 29-ից հունիսի 9-ը անցկացվեց յոթերորդ դասընթացը, որին մասնակցում էին Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռւ, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների տեղակալներ՝ ընդհանուր 14 հոգի:

Այս դասընթացի տեւողությունը 56 ժամ էր, որից 40-ը տեսական, 16-ը՝ գործնական: Թեմաներն են. «Միջազգային փրկարարական արձագանքում», «Ընդհանուր ֆիզիկական պատրաստության նորմատիվներ», «Ավտոտրանսպորտային վթարների ժամանակ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում եւ անվտանգության ապահովում», «Հրշեջ-փրկարարական ջոկատում հրշեջ տեխնիկայի եւ տեխզինվածության տեխնիկական սպասարկման կազմակերպման կարգն ու ժամկետները», «Բուսածածկ եւ անտառային տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում», «Գազածխապաշտպան ծառայություն», «Հրդեհաշրջման ուժերի եւ միջոցների հաշվարկ», «Ծառայության կազմակերպումը հրշեջ-փրկարարական ջոկատում», «Վթարափրկարարական գործիքներ եւ սարքավորումներ», «Անվտանգության կանոնները վթարափրկարարական գործիքներով եւ սարքավորումներով աշխատելիս», «Հրշեջ-փրկարարական ջոկատում տակտիկա-տեխնիկական հատուկ պատրաստվածությունը ըստ հրշեջ-շարային նորմատիվ պահանջների», «Հրշեջ-փրկարարական աշխատանքների ղեկավարումը», «Վթարա-փրկարարական աշխատանքների ինժեներական ապահովման միջոցներ»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ