ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ հաստատված պլանի  համաձայն, այս տարի ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կկազմակերպի մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ 86 խմբի համար, որոնց կմասնակցի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, առողջապահական, մարզական հաստատությունների,  մասնավոր կառույցների 1855 ներկայացուցիչ: Սեմինարների եւ դասընթացների 25 տոկոսը արտագնա է:

Ըստ այդ պլանի, մայիսին կազմակերպվել է 11 դասընթաց, որից մեկը՝ արտագնա:

Վերապատրաստվել է մոտ 200 մարդ. Նախարարությունների, պետական գերատեսչությունների, Երեւանի քաղաքապետարանի, համայնքապետարանների աշխատակիցներ, նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն կրթական հաստատությունների աշխատակիցներ:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման մեթոդական հարցեր», «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցեր», «ԲՈՒՀ-ի անվտանգության ապահովման հարցեր, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցեր», . «Բնակչության պատսպարման կազմակերպման հարցեր», «Բնակչության տարհանման պլանավորման եւ կազմակերպման հարցեր» եւ այլն:

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ