Հրավիրում ենք սովերելու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում

Հունիսի մեկից ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում սկսվել է 2018-2019 ուսումնական տարվա ընդունելությունը.

  1. բակալավրի կրթական ծրագրով՝ 8 մասնագիտությունների գծով

Հրդեհային պաշտպանություն

Փրկարարական գործ

Ճգնաժամային կառավարում

Կառավարում

Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում

Հրդեհային անվտանգություն

Տրանսպորտային եւ հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում եւ սպասարկում

  1. մագիտրոսի կրթական ծրագրով՝ 5 մասնագիտությունների գծով

Ճգնաժամային կառավարում

Հոգեբանություն (Աղետների հոգեբանություն)

Նախնական զինվորական պատրաստություն (Կենսագործունեության անվտանգություն)

Կիրառական սեյսմոլոգիա

  1. միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 3 մասնագիտությունների գծով

Հրդեհային պաշտպանություն

Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում

Կառավարում արտակարգ իրավիճակներում

Մասնագիտության ընտրությունը մշտապես եղել եւ մնում է բարդ խնդիր, որի շուրջ կարելի է երկար ու անընդհատ խոսել: Ուստի հարց է առաջանում. ի՞նչ մասնագիտություն ընտրել, առաջարկվող տասնյակ մասնագիտություններից ո՞րն ընտրել: Սրանք են այն հարցերը, որոնք դժվարեցնում են մասնագիտության ընտրությունը: Պետք է ընտրել այնպիսի մասնագիտություն, որը շատ կարեւոր ու մեծ դեր ունենա մեզանից յուրաքանչյուրի կյանքում: Այդպիսին է փրկարար գործ մասնագիտությունը եւ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կրթական ծրագրերում ներառված ցանկացած այլ մասնագիտություն:

Ինչ մասնագիտություն էլ ընտրելու լինեք, ամենակարեւորը երկրի համար լավ քաղաքացի ու լավ մասնագետ դառնալն է: Մեր ակադեմիայում կան բոլոր պայմանները հիմնավոր գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ ստանալու համար: Ակադեմիայի ղեկավարությունը երաշխավորում է ժամանակակից հիմնարար կրթություն եւ ուսանողական հետաքրքիր ու բազմաբովանդակ առօրյա:

Ակադեմիայում գործում են մշակութային, պարի, գրական, մարզական խմբեր:

Սովորողների ստեղծագործական աշխատանքները տպագրվում են «Ճգնաժամ հաղթողները» ուսանողական թերթում, տեղադրվում www.911tert.am կայքում

Սիրելի դիմորդ, մաղթում ենք քեզ հաջողություններ եւ ամենայն բարիք:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա այցի ժամանակ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է. ԱԻ համակարգի ստորաբաժանումներում հաստիքներ համալրելիս նախապատվությունը տրվելու է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին:

Ընդունելությունը շարունակվում է:

 

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ