ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոսներ Թերեզա Դիլբարյանը, Սիրուշ Հովհաննիսյանը, Անդրանիկ Ավանեսյանը, Գրիգոր Հակոբջանյանը մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին վերապատրաստման արտագնա դասընթացներ են անցկացրել Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ, Վազաշեն, Պառավաքար համայնքներում: Մասնակցել է մոտ 70 մարդ. դպրոցների ղեկավարներ եւ ուսուցիչներ, համայնքների ղեկավարներ եւ ղեկավարի տեղակալներ:

ՃԿՊԱ մասնագետները ներկայացրել են հետեւյալ թեմաները. դպրոցի  խնդիրներն անվտանգության բնագավառում, դպրոցում  աղետների ռիսկի նվազեցման ուսուցման մեթոդները, տարհանման պլանավորումը եւ կազմակերպումը, քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը համայնքում, բնակչության պատսպարումը պաշտպանական կառույցներում, կապի եւ ազդարարման կազմակերպումը համայնքում:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբայս տարի ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կկազմակերպի մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ 86 խմբի համար, որոնց կմասնակցի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, առողջապահական, մարզական հաստատությունների,  մասնավոր կառույցների 1855 ներկայացուցիչ: Սեմինարների եւ դասընթացների 25 տոկոսը արտագնա է:

40 դասընթաց եւ սեմինար արդեն կազմակերպվել է: