ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական եւ բակալավրի կրթական ծրագրերով սովորող ուսանողներն այսօր մայիսյան հերոսամարտերի եւ առաջին հանրապետության 100-ամյակներին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ էին կազմակերպել: Հիմքը Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքն էր:

Հայոց պատմության 100 տարվա վաղեմության դրվագները ուսանողները ներկայացնում էին մեծ հայերի կենսագրականներով՝ զինված պայքարի առաջամարտիկներ Արաբո, Գեւորգ Չաուշ, Աղբյուր Սերոբ, Սոսե, Հաջի Գեւորգ, Կայծակ Անդրեաս, Կարկուտ Թադե, ամեն որբ հայ մանուկի դիմաց քրդերին մեկ ոսկի տալով որբուկներին փրկող Փեթարա Ախո, Բեռլինի վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Խրիմյան Հայրիկ եւ այլք:

«Ոչ մի թագավոր մեզ երկիր չի տա, մենք մեր երկաթե շերեփը պիտի շինենք»,- Խրիմյան Հայրիկին հիշելով արձանագրեցին ապագա փրկարարները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ